Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 
  • «Հայաստանին ահրաժեշտ է «мир и покой», որը կարող է ապահովել միայն ռուսական բանակը»

    «Հայաստանին ահրաժեշտ է «мир и покой», որը կարող է ապահովել միայն ռուսական բանակը»

    05.11.2013| 16:43
    Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով, Հայաստանի ներկա քաղաքական կյանքը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որի արդյունքում աժեզրկվել են «իրենց ընդդիմադիր հայտարարած բոլոր ուժերը և վարկաբեկվել է իշխանությունը»: Նրա ձևակերպմամբ, երկու հակամարտող կողմերն էլ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և այս «մղձավանջային իրավիճակում», «խորը ճգնաժամի պայմաններում» արտաքին մարտահրավերները էլ ավելի մեծ թափով են պրեսսինգի ենթարկում երկրի քաղաքական կյանքը: Իսկ այդ պայմաններում, ըստ բանախոսի, առաջնային խնդիրն այն է` թե ազգը կարո՞ղ է արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար նոր հայեցակարգեր ներկայացնել:
  • Որտե՞ղ է երևում իրական ընդդիմադիր լինելը

    Որտե՞ղ է երևում իրական ընդդիմադիր լինելը

    05.11.2013| 15:41
    irates. am-ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանին ուղղեց հետևյալ հարցը, որը պատասխանի հետ ներկայացնում ենք ստորև:
  • Նախագահը նախարարին նկատողություն է արել

    Նախագահը նախարարին նկատողություն է արել

    05.11.2013| 14:18
    ՀՀԿ խորհրդի վերջին նիստում հետաքրքիր դեպք է արձանագրվել: Երբ ֆինասների նախարար Դավիթ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի անդամներին ներկայացրել է բյուջեն, Սերժ Սարգսյանը նրան ընդատել է և հանդիմանել, թե` այնպես ներկայացրու, որ բոլորին հասկանալի լինի, ի՞նչ ես տնտեսագիտական լեզվով խոսում:
  • Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»

    Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»

    05.11.2013| 10:49
    Շանթ Հարությունյանն այն հատուկենտ գաղափարական, անկեղծ տղերքից է, որ լավ գիտի անկախության գինը ու բացարձակ զահլա չունի ռուսական «սապոգի» հետ: Մեր տեղեկություններով` նա այս օրերին բավականին հետաքրքիր պասաժ է իրականացնում Ազատության հրապարակում: «Հեղափոխություն» անելով իշխանությունների դեմ` ռուսական ուժերից պաշտպանում է հայոց անկախության «սրբություն սրբոցը», որ այն չգրավեն պրոռուսականները: Փաստորեն, Ազատության հրապարակն այս պահին գտնվում է առանձին վերցրած մեկ մարդու «ինքնավարության» ներքո:
  • Ի՞նչ է ասում Արմեն Մովսիսյանը

    Ի՞նչ է ասում Արմեն Մովսիսյանը

    04.11.2013| 21:18
    Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում ասել է, որ Ռուսաստանն առաջիկա տարում կսուբսիդավորի գազի գնի թանկացումը: Ռուսաստանը գազի գինը թանկացրեց ամիսներ առաջ, որից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է թանկացման 30 տոկոսը և համապատասխան նամակ հղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թանկացման Հայռուսգազարդի հայտը քննելիս՝ ներքին սպառման համար, հայտը բավարարեց նկատի ունենալով 30 տոկոս սուբսիդիան: Հետո հայտարարվեց, որ սուբսիդավորման համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ:
  • Ինչ-որ մի պահի ճանապարհները կհատվեն

    Ինչ-որ մի պահի ճանապարհները կհատվեն

    04.11.2013| 17:31
    Ամիսներ առաջ «Նախախորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանը irates.am կայքին տված հարցազրույցում ներկայացրել էր իշխանափոխություն այն տարբերակը, համաձայն որի՝ ժողովրդի համախմբման և ճնշման ներքո հնարավոր է հասնել իշխանության հրաժարականին: Որպես օրինակ էլ հիշել էր 1988 թ. Արցախյան շարժումն ու դրան հաջորդած իրադարձությունները:
  • Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ հետաքրքրում

    Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ հետաքրքրում

    03.11.2013| 14:13
    Այն բանից հետո, երբ ընդդիմությունը դադարեցրեց հրապարակային, հանրահավաքային պայքարը և այն տեղափոխեց Ազգային ժողով, օրախնդիր դարձավ սոցիալական ցանցերում ու տարբեր կայքերում ամեն օր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը: Եվ մինչ Հայ ազգային կոնգրեսը ԱԺ-ում շարունակում է պայքար մղել օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի, իրենց հետաքրքրության տիրույթից դուրս գտնվող օլիգարխների դեմ, նրա համակիրներն այս ընթացքում օրը քսանչորս ժամ սոցցանցերը հեղեղում էին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Ավելին՝ թեստ էին ներկայացնում, որ այն քաղաքական ուժերը, որոնք չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրեմն կեղծ ընդդիմադիր են, որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան ԱԺ-ում և դրանից դուրս: Իսկ ահա իրենք պահանջում են: Ամեն օր ու ամեն ժամ: Փույթ չէ, որ ԱԺ-ում Գլխավոր դատախազ ընտրելիս էլ չկարողացան ազատ, արդար ընտրություն ապահովել, որպեսզի հանրությանն այդպես էլ պարզ լիներ, թե ովքեր էին այն երեք (կամ՝ գուցե ավելի-Թ.Հ.) խիզախները, որոնք հանդգնել էին դեմ քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
  • Աբովյանցիների «հյուրախաղերը» Արարատում

    Աբովյանցիների «հյուրախաղերը» Արարատում

    01.11.2013| 17:24
    Կրքերն Արարատում թեժանում են։ Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է Հայկ Հայկյանին:
  • Քանի՞ հեղափոխական կա ընդդիմադիրների մեջ

    Քանի՞ հեղափոխական կա ընդդիմադիրների մեջ

    01.11.2013| 17:01
    Շանթ Հարությունյանը, ով «Ցեղակրոն» կուսակցության նախագահն է, Ազատության հրապարակում նստած է` «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով: Շանթը լրատվամիջոցներին հայտնել է, թե չի սպասում կուսակցությունների` իր հեղափոխության կոչին միանալուն, նա սպասում է անհատներին: Սա թերևս պատճառաբանված է Շանթի և տրամաբանական է առհասարակ մեր իրականության համար:
  • Ինչո՞ւ են լռում Ռուսաստանի և  Հայաստանի իշխանությունները

    Ինչո՞ւ են լռում Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները

    01.11.2013| 11:28
    Հայաստանում, փաստորեն, բոլորն են նկատել, թե ինչպես Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի հաղորդավար, ադրբեջանուհի Իրադա Զեյնալովան իր վրա վերցրեց մի գործառույթ, որը, մեղմ ասած, բնորոշ չէ լրատվամիջոցի աշխատակցին, և, այսպես ասած, «դատավճիռ կայացրեց» Հայաստանի հանդեպ. մեր հանրապետությունը Մաքսային միության երես չի տեսնի, քանի որ, բա չես ասի, լուրջ պատճառ կա, և դա Ադրբեջանի հետ չլուծված տարածքային հարցն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։